Կարևոր իրադարձություններ

Ազգային առաջընթաց և Մայր Հայաստան խմբակցությունները չեն քվեարկել սակագնի նվազեցման նախագծին. Գալջյան

05 Փետրվար, 2025 13:50
Ազգային առաջընթաց և Մայր Հայաստան խմբակցությունները չեն քվեարկել սակագնի նվազեցման նախագծին. Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ ընդդիմադիր ավագանու անդամները հայտարարում են, թե իբր իրենց պայքարի շնորհիվ է մեկ ուղևորության սակագինը դարձել 150 դրամ, հրապարակում եմ հունվարի 31-ի ավագանու նիստի քվեարկության արդյունքները։

Ո՛չ «Ազգային առաջընթաց», ո՛չ էլ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները չեն քվեարկել այդ նախագծի օգտին։ Ընդհակառակը, նրանք հրահրել են վեճ, բոյկոտել նիստը և փորձել են տապալել այն։

Ընդդիմադիր ուժերից միայն «Հանրային ձայն» խմբակցության անդամներն են մասնակցել քվեարկությանը։ Որոշումը կայացվել է բացառապես քաղաքացիների առաջարկների և բողոքների հիման վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին