Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անկլավում ապրող պաղեստինցիներին արաբական երկրներ վերաբնակեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից։
«Մենք կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին և նախագահ Թրամփին հրաժարվել իրենց անպատասխանատու հայտարարություններից, որոնք հակասում են միջազգային նորմերին և խախտում մեր պաղեստինցի ժողովրդի բնական իրավունքները իրենց հողի նկատմամբ»,- ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է արել ՄԱԿ-ին, Արաբական լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը շտապ հանդիպումներ անցկացնել «այդ վտանգավոր հայտարարություններին անդրադառնալու համար» և «հաստատուն և պատմական դիրքորոշում ընդունել, որը կպահպանի Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքները»: