ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտնել է, որ իր աշխատակազմն ամբողջ աշխարհում շաբաթ օրվանից կտեղափոխվի վարչական արձակուրդ:
«Ուրբաթ օրը՝ 2025 թվականի փետրվարի 7-ին, ժամը 23:59-ին (շաբաթ օրը, ՀՀ ժամանակով 8:59-ին) ԱՄՆ ՄԶԳ ուղղակիորեն աշխատող անձնակազմը ամբողջ աշխարհում կտեղափոխվի վարչական արձակուրդի, բացառությամբ առաքելության կարևորագույն գործառույթների, հիմնական ղեկավարության և հատուկ նշանակված ծրագրերի համար պատասխանատու նշանակված անձնակազմի»,- ասվում է ԱՄՆ ՄԶԳ կայքում: