Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատ պակաս (տեսանյութ)

05 Փետրվար, 2025 18:34
 Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատ պակաս (տեսանյութ)

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմտությամբ 79.7 տոկոսով պակաս:

Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը:

Անտառային հրդեհների վերացման գործընթացը բազմաշերտ գործողությունների համալիր է: Հրդեհները կարող են արագ տարածվել, ինչի պատճառով էլ դժվար է դրանք վերահսկելը:

Հրդեհների վերացման փուլերն են տարածման կանխումը, մեկուսացումը, մարումը և հսկողությունը:

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում արգելվում է`
– վառել խարույկ արգելված վայրերում,
– լքել անտառը առանց համոզվելու, որ խարույկը մարված է,
– նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
– ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
– շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներ,
– կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից),
– արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,
– թողնել դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին