Կարևոր իրադարձություններ

«Նոայի» շարքերն է համալրել բոսնիացի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը

05 Փետրվար, 2025 15:10
«Նոայի» շարքերն է համալրել բոսնիացի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը

Պորտուգալիայի Բարձրագույն լիգայի «Կասա Պիա» ակումբից «Նոայի» շարքերն է համալրել բոսնիացի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։

31-ամյա պաշտպանը հանդես է եկել բոսնիական «Ժելյեզնիչար», բելգիական «Գենտ», ԿՍՎ «Ռոեսելարե», խորվաթական ՆԿ «Իստրա» ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կասա Պիան», որտեղ հանդես է եկել վերջին 3 մրցաշրջաններում։

Բոսնիացի խաղացողը դարձել է Բելգիայի Բարձրագույն լիգայի չեմպիոն «Գենտի» կազմում, ինչպես նաև երկուական անգամ հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն և գավաթակիր։ 81 հանդիպում է անցկացրել Բելգիայի Չելենջեր Պրո լիգայում, 67 հանդիպման՝ Պորտուգալիայի Բարձրագույն լիգայում։ «Նոայի» նորեկը նաև անցկացրել է 1 հանդիպում Բոսնիա և Հերցեգովինայի մարզաշապիկով։

Թիմին միանալուց հետո ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։

«Թե՛ ակումբի հավակնությունները, թե՛ գլխավոր մարզչի աշխատանքը, թե՛ ակումբում ինձ շատ ծանոթ դեմքերը ոգևորեցին, որ միանամ այս նախագծին։ Մեծ հույս ունեմ, որ կօգնեմ «Նոային» հասնել առաջադրված նպատակներին»։

Նշենք, որ սա «Նոայի» երրորդ համալրումն էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Ջեյմս Սանթոսից և Բրունո Ալմեյդայից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին