Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ

05 Փետրվար, 2025 15:30
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ:

Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին