ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ՄԱԿ-ի մի քանի կառույցից, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդից Միացյալ Նահանգների դուրս գալու և ՄԱԿ-ի գործակալություններին ԱՄՆ ֆինանսավորման վերանայման մասին:
Հրամանագրում ասվում է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի համագործակցությունը պաղեստինցիներին օգնություն ցուցաբերող ՄԱԿ-ի գլխավոր գործակալության հետ, ինչպես նաև կվերանայի մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի մասնագիտացված գործակալությանը։
Թրամփի կատարողական հրամանագրում նշվում է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, չի վերընտրվի այդ մարմնում և կդադարեցնի ԱՄՆ ներկայացուցչության աշխատանքն այդ մարմնում։
«Ընդհանուր առմամբ, հրամանագիրը պահանջում է վերանայել ամերիկյան ֆինանսավորումը ՄԱԿ-ում՝ հաշվի առնելով տարբեր երկրների միջև ֆինանսավորման հսկայական տարբերություններն ու մակարդակները»,- ասել է Սպիտակ տան քարտուղար Ուիլ Շարֆը:
Թրամփը երկար ժամանակ դեմ է եղել Վաշինգտոնի կողմից միջազգային կազմակերպություններին ֆինանսավորելու մակարդակին՝ կոչ անելով մյուս երկրներին ավելացնել իրենց ներդրումները:
Խոսելով ՄԱԿ-ի մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ «կազմակերպությունը մեծ ներուժ ունի, բայց վատ է աշխատում»։
Ավելի վաղ՝ իր նախորդ նախագահության ժամանակ, Թրամփը հայտարարել էր կլիմայի Փարիզյան համաձայնագրից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու դուրս մասին: