Կարևոր իրադարձություններ

Ով պետք է հայտարարագրի իր եկամուտները և մինչև երբ. ՊԵԿ նախագահ

05 Փետրվար, 2025 17:25
Ով պետք է հայտարարագրի իր եկամուտները և մինչև երբ. ՊԵԿ նախագահ

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված էր մայիսի 1-ը, սակայն քննարկումների արդյունքում նոր ժամկետ է սահմանվել, այն է՝ նոյեմբերի 1-ը:

Այս մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ հիշեցրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ժամկետի փոփոխությունը ներկայումս նախագծման փուլում է: 

Նա նաև թվարկեց այն խմբերը, որոնք այս տարի պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները՝ ըստ պահանջի:

«Առաջին խումբը վարձու աշխատողներն են:

Երկրորդ խումբը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մեր հայրենակիցներն են:

Երրորդ խումբը պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողներն են:

Չորրորդ խումբը 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիներն են (մասնակից ասելով՝ նկատի ունենք բաժնետեր, փայատեր կամ անդամ):

Հինգերորդ խմբում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները:

Վեցերորդ խումբը 2024 թվականին 20 միլիոն և ավելի փոխառություն ստացածները»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին