Աբրահամ Խաշմանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի:
Ըստ Խաշմանյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ պատճառը ակումբի և մարզչի միջև պայմանագրի՝ ակումբի կողմից միակողմանի խզումն է։
«Մեր պատկերացմամբ «Ալաշկերտը» դեկտեմբերի վերջին մարզչին նպատակաուղղված նկատողություն է տվել, մի քանի օր անց՝ խիստ նկատողություն, իսկ հունվարին, օգտվելով, որ Խաշմանյանն արդեն ունի խիստ նկատողություն, մարզչին ազատել է աշխատանքից:
Զավեշտն այն է, որ Խաշմանյանին մեղադրել են մարզումներին չներկայանալու համար այն դեպքում, երբ խոսքը դեկտեմբերի վերջի և հունվարի կեսերի մասին է, երբ մարզումներ գոյություն չունեն, երբ ձյուն է գալիս:
Առաջնությունում խաղեր տեղի չեն ունենում, և Խաշմանյանը հանրապետությունից բացակայել է ընդամենը 15-20 օրով: Ընդ որում խոսքը Հայաստանի Հանրապետության լավագույն ֆուտբոլային մենեջերի մասին է, որն Աբրահամ Խաշմանյանն է, և որի հետ առնվազն նման կերպ վարվել չի կարելի: Շեշտեց փաստաբան-ֆուտբոլաման Ալեքսանդր Սիրունյանը», - նշել է Սիրունյանը։