Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայիք մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի H28 Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ նրան հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին, որ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: