ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գասպարն իր կնոջը երբեք չի տեսել։ Սիրելիի պատկերը երևակայությամբ ուրվագծված կնոջ պատկեր է
Գասպարը, որ 20 տարեկանից բանակում զրկվել է տեսողությունից՝ իր կնոջն ամենա-ամենա-ամենագեղեցիկն է պատկերացնում։
Նրա մութ, բայց ամենալուսավոր սիրո, Գասպարի ու Նորայրի անդավաճան ընկերության մասին է այս պատմությունը...»։