Քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր
05 Փետրվար, 2025 19:45
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է հանդիպում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։
Մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ։