Կարևոր իրադարձություններ

«Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները. Զելենսկի

05 Փետրվար, 2025 19:52
«Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փաստացի խոստովանել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:

Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը խնդրել է հաստատել կամ հերքել ռուսական կողմի հայտարարություններն այն մասին, թե Կիևը կապ ունի պայթյունի հետ, որի հետևանքով Արմեն Սարգսյանը մահացել է։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «ոչնչացրել է երկրի արևելքում ուկրաինացիների սպանությունների հետևում կանգնած մարդու»:

Սպանվածի անունը Զելենսկին «չգիտի»։

 

Լրահոս

Դիտել ավելին