Կարևոր իրադարձություններ

Պապոյանն Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչին ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները

05 Փետրվար, 2025 19:23
Պապոյանն Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչին ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները

Նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Գևորգ Պապոյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, ներկայացրել տնտեսական վերջին զարգացումները և իրականացվող քայլերը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են արտահանման ռազմավարության տեսլականին, կորպորատիվ կառավարման վերաբերյալ պետական քաղաքականության հիմնադրույթներին, ներդրումների արդյունավետ կառավարմանը։ 

 Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիների և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը։  

Կողմերը կարևորել են փորձի և գիտելիքների փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական քաղաքականության ձևավորմանը և կառավարման համակարգի ամրապնդմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին