Միացյալ Նահանգները չի ցանկանում ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն Վաշինգտոնը չի կարող թույլ տալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երջանիկ չեմ՝ ստորագրելով այս փաստաթուղթը, սակայն մեծ ընտրություն չունեմ:
Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Դա պարզ է: Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Մենք չենք ցանկանում կոշտ լինել Իրանի նկատմամբ կամ որևէ մեկի», - ասել է Թրամփը լրագրողներին Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հրամանը ստորագրելուց հետո: