Կարևոր իրադարձություններ

Կումայրիի բաժնի ոստիկանները շոկո և մարիխուանա են հայտնաբերել

05 Փետրվար, 2025 18:00
Կումայրիի բաժնի ոստիկանները շոկո և մարիխուանա են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ազատան գյուղի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի։

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրանյութ: Ազատանցի երիտասարդի հայտնածով՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները Գյումրիից Արևիկ տանող ճանապարհին  հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21 և 22 տարեկան գյումրեցի 5 երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարիխուանա։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

 

Լրահոս

Դիտել ավելին