Կարևոր իրադարձություններ

Անդրադարձ է եղել ՀՀ և Իրանի միջև այգեգործության, անասնաբուծության ոլորտներում համագործակցային ծրագրերին

05 Փետրվար, 2025 22:26
Անդրադարձ է եղել ՀՀ և Իրանի միջև այգեգործության, անասնաբուծության ոլորտներում համագործակցային ծրագրերին

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել գյուղատնտեսության հարցերով կոմիտեի երրորդ նիստը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին