Կարևոր իրադարձություններ

Ով է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը

06 Փետրվար, 2025 00:30
Ով է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը Դոնի Նախիջևանի թիմն է:

Երևանում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի մրցումային երրորդ օրը միմյանց հետ մրցեցին Վոլգոգրադ-Երևան, Մոնրեալ-Դոնի Նախիջևան զույգերը:

Երևանը 10:5 հաշվով գերազանցել է Վոլգոգրադին, իսկ Մոնրեալը կրել է հերթական պարտությունը` զիջելով Դոնի Նախիջևանին՝ 6:10 հաշվով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր դարձավ Դոնի Նախիջևանը, երկրորդ տեղում Երևանն է, իսկ եռյակը եզրափակում է Վոլգոգրադը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին