Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է

05 Փետրվար, 2025 12:56
ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է

2025 թվականի 5-րդ շաբաթվա (հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվությունը:

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ըստ հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է՝ 1.1 անգամ։

«Ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է՝ 1022 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ հիվադացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա:

Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 պացիենտ, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ հոսպիատալացումները նվազել են՝ 1,1 անգամ։

Թոքաբորբով հոսպիտալացվել են 578 պացիենտ, որոնց 67.4%-ը ևս կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա 584 հոսպիտալացումների համեմատ գրեթե նույնն են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին