Գիշերը զինված հարձակում տեղի է ունեցել Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Ինչպես Shabat.am-ի փոխանցեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, Մերձավանում միջադեպ է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ. կա 1 զոհ, 1 վիրավոր:
Այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: «Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:
Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ»,- Shabat.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: