Կարևոր իրադարձություններ

Երևանի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել

05 Փետրվար, 2025 13:46
Երևանի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել

Փետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է  հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, պոկվել են քարեր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին