Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի իշխանությունների հետ կառուցողական և հարգալից երկխոսության՝ չնայած առկա տարաձայնություններին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, դեսպանը նաև հույս է հայտնել, որ 2025 թվականին լուծումներ կգտնվեն «խաղաղ ապագայի» համար։
«Դիվանագիտական ջանքերի հսկայական կարիքը շարունակում է պահպանվել, մենք պետք է շարունակենք պահպանել գոյություն ունեցող կապերը և ձևավորել նորերը ռուսաստանցիների և ամերիկացիների միջև։ Մենք բաց ենք նաև Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հարգալից և կառուցողական երկխոսության համար՝ չնայած բազմաթիվ հարցերի շուրջ առկա խորը տարաձայնություններին», - նշել է ԱՄՆ դեսպանը։