Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Երկու նորություն ձկնորսների համար. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ

26 Դեկտեմբեր, 2024 09:35
«Ժողովուրդ». Երկու նորություն ձկնորսների համար. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է Սևանի սիգ ձկնատեսակի հետ հարաբերությունները պարզելու ժամանակը», այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի պարզվել: Ամեն ինչ առաջվանն է կրկին:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ ներսում քննադատված և մերժված Հակոբ Սիմիդյանի գլխավոած ՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա: Նախարարությունը, ըստ փաստաթղթերի, կատարել է գնումը, բայց ապրանքը չի ստացել, որից հետո պայմանագիրը լուծվել է, բայց էկոպարեկների համար անհրաժեշտ ձեռնաշղթաները դեռ չեն ստացվել:

Հարցը դիտարկելով երկու տեսանկյունից (գոյատևելու և բնության պահպանության) փաստենք, որ հայրենի իշխանությունները, տվյալ դեպքում ՇՄ նախարարությունը, դեռ բնությունը վնասելու սկզբունքով է գործում: Բացի անտառների ոչնչացումից շարունակվում է նաև Սևանի սիգի դեմ անարդյունավետ պայքարը, ջրային ռեսուրսների անխնա վատնումը, օդի անթույլատրելի աղտոտվածությունը և այլն և այլն:

Եվ ամփոփելով սկզբում հիշատակված ձկնորսների թեման պետք է ասել, թե վատ նորությունը ձկնորսների համար այն է, որ ձեռնաշղթաները
«ճանապարհին» են, իսկ լավը` որ հայտնի չէ, թե դրանք ե՞րբ տեղ կհասնեն:

Փաստ է, որ ձեռնաշղթաներն այս պահին չկան»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին