Կարևոր իրադարձություններ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Ավինյան

26 Դեկտեմբեր, 2024 19:47
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է աղբահանության վճարի հարցին։

«Ուզում եմ ասել, որ աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը, որովհետև միջին բնակարանը մոտավորապես նույն չափի աղբահանության գումար է վճարելու: Վճարման մեթոդը դարձել է 13 դրամ մեկ քառակուսի մետրի համար: Սա մոտավորապես 60 կամ 70 քառ. մետրանոց և 4 հոգի գրանցում ունեցող բնակարանում ապրող մարդկանց համար մոտավորապես նույն գինն է, որովհետև այն ժամանակ էլ մեկ անձի համար 200 դրամն էր փաստացի բնակության դեպքում:

Ինչի՞ համար է այս փոփոխությունն արվել, որովհետև շատ դեպքերում բազայի հետ կապված ունենում ենք խնդիր փաստացի բնակության հետ կապված, բնակվում է, չի բնակվում և այլն, սա ավելի օբյեկտիվ մոտեցում է և քառակուսի մետրով իրականացվել է հասարակական շինությունների համար նախկինում, հիմա նույնը արվում է բնակելիների համար: Հիմա քննարկում ենք դեպքերը, որ բացառություններ կարող ենք սահմանել, եթե իրապես չեն բնակվում մարդիկ»,- նշել է Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին