Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է իր հոր խոսքերը կարմիր գծերի թանկացման վերաբերյալ։
«Հայրս բավականին կոպիտ և տգեղ է արտահայտվել, և վստահ եմ, որ այդ պատասխանները խցանման նյարդի արզդեցության տակ են եղել: Շատ ափսոսում և ներողություն եմ խնդրում ասված խոսքերի համար»,-ասել է նա:
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ Ավինյանի հայրն ասում է․
«Պտի կարմիր գծերը սարքեն 500 000, որ ամեն համբալ իրա գեղի Opel-ով չգա, կայնի ստեղ»։