Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն ու նախարարը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը (լուսանկարներ)

25 Դեկտեմբեր, 2024 18:26
Աննա Հակոբյանն ու նախարարը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը (լուսանկարներ)

Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը:

«Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որը մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսևորելու մասին և պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրը, իհարկե, դրան աջակցելն է»՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքերով ավարտվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տարեմուտի տոնական միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման հատուկ հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար անձինք:

Սրբուհի Գալյանը դիմեց ազատազրկված կանանց՝ նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում են ավելի շատ վերասոցիալականացման ծրագրեր: Նա շնորհավորեց միջոցառման մասնակիցների գալիք Ամանորը, իսկ անազատության մեջ գտնվողներին մաղթեց վերադարձ ընտանիք և քրեակատարողական հիմնարկի պատերից դուրս ազատություն վայելելու հնարավորություն:

Միջոցառումն կազմակերպել են ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը և «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին