Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գյումրիում տեղի ունեցած փրայմերիզից (Ներկուսակցական ընտրություններ) հետո ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ շաբաթ օրը Գյումրու ռեստորաններից մեկում Գյումրու նախնական ընտրություններում հաղթած և համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանի և ՔՊ-ի կողմից մերժված Կարեն Սարուխանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
Կռվի պատճառը եղել է Աննա Հակոբյանի ազգականը՝ Վահագն Մկրտչյանը, ով առաջիկայում պետք է փոխքաղաքապետ նշանակվի։
Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայհոյել ու վիրավորել
է Վահագն Մկրտչյանին Սարիկ Մինասյանի մոտ, և վերջերս ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանն էլ փորձել է պաշտպանել իր ապագա տեղակալին՝ ասելով՝ Վահագն Մկրտչյանը շուտով իմ տեղակալ կնշանակվի, պետք է աշխատեմ նրա հետ, ինչու ես իմ ներկայությամբ հայհոյում:
Եվ չհասկացված դրությունը հասցրել է նրան, որ Սարիկ Մինասյանը հասցրել է մի բռունցքով հարվածել Կարեն Սարուխանյանի դեմքին:
ՔՊ-ական պատգամավորի ու Գյումրու համայնքապետի ԺՊ-ի կռիվը անմիջապես բաժանել են ներկաները, որ չվերածվի մի մեծ ծեծկռտուքի:
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց և՛ Սարիկ Մինասյանին և՛ Կարեն Սարուխանյանին, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Իսկ այլ աղբյուրներից երբ փորձեցինք ճշտել` հաստատեցին, որ երկու քաղաքական գործիչների միջև միջադեպ իսկապես եղել է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: