Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում

24 Դեկտեմբեր, 2024 08:53
«Փաստ». Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը» թեմայով բանավեճ՝ քպականների և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև: 

Սոցցանցերի որոշ օգտատերեր նկատել էին, որ իշխանական կողմում «մասսովկա» ապահովողների մեջ էր Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, որը հանրությանը հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի «գործով»: Հիշեցնենք, որ Ալիյանը նշյալ «գործով» առանցքային վկան է և Չալաբյանի դեմ փաստացի միակ ցուցմունք տված անձը:

Ընդ որում, ըստ նույն Ալիյանի ցուցմունքի, իրեն առաջարկվել է ընդդիմության ցույցի համար «մասսովկա» ապահովել, ու ինքը համաձայնել է քննարկել այդ հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին