«Իրավունք» թերթը գրում է.
«Ասում են՝ Ավանեսյանի համար Նիկոլի մոտ բանագնացների թիմ է բարեխոսել, որոնք վստահեցրել են, որ նա եզակի հավատարիմներից է, ու որ նրա ոտքերի տակ սապոն է դնում փորձված աղվես Թորոսյանը։
Նույն բանագնացները հիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանն, ու ինչ հետեւանքներով կարող է հղի լինել նրա վերադարձը կառավարություն։
Մի խոսքով՝ Ավանեսյանը դեռ կշարունակի պաշտոնավարել՝ ի հեճուկս Թորոսյանի ջանքերի:
«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ջանքեր թափեց Նիկոլ Փաշինյանի մոտ առողջապահության նախարարի պաշտոնը կրկին ստանձնելու համար, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մեջքը, պարզվում է, շատ ավելի ամուր է»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։