Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն

24 Դեկտեմբեր, 2024 18:47
Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն

Քաղաքապետարանից հայտնում են, որն Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն:

Գալիք տարի նախանշված ծրագրերի հիմքում տարածքային համաչափ և կայուն զարգացումն է, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովումն ու քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը:

2025թ. Երևանում կյանքի կկոչվեն կարևոր մի շարք նախագծեր.

կմեկնարկի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը,

ձեռք կբերի ևս 15 նոր տրոլեյբուս,

կբարեկարգվի 107 բակային տարածք,

կբարեկարգվեն Աղի լճի, Ֆիզիկայի բանավանի տարածքները, Պարույր Սևակի անվան այգին ու Հակոբ Պարոնյանի անվան պուրակը,

կշարունակվի Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգումը,

Նուբարաշենի խճուղու հյուսիս-արևելյան հատվածում կստեղծվի անտառապաշտպանիչ գոտի,

էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգի 17 մանկապարտեզ՝ բակային տարածքներով, 47-ում կիրականացվեն հորիզոնական միջոցառումներ,

30%-ով կբարձրացվի համայնքային մշակութային ու մարզական կառույցների, 15%-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը:

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվի 9 անուն 19 երաժշտական գործիք՝ վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր ինը հազար դրամ արժողությամբ: Պատանի երաժիշտներին կհանձնվեն աշխարհում գործող բարձրակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կողմից գործածվող թանկարժեք երաժշտական գործիքներ:

Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ: Մասնավորապես, հաշվի են առնվելու մեքենայի շահագործման տարեթիվը, նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու, վարորդի բուժզննում անցած լինելը, ինչպես նաև մեքենայի հիբրիդային կամ էլեկտրական շարժիչով աշխատելու հանգամանքը: Հավաստագրմամբ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բարելավել տաքսի ծառայության որակը: Հավաստագրումը կրում է բացառապես կամավոր բնույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին