Կարևոր իրադարձություններ

Եթե Քոչարյանն ու Սարգսյանը մտածեին՝ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին, առանց տատանվելու կհամաձայնեին. Իոաննիսյան

24 Դեկտեմբեր, 2024 00:30
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Եթե Քոչարյանն ու Սարգսյանը մտածեին՝ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին, առանց տատանվելու կհամաձայնեին. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախկին նախագահների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվելուն։

«Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում.

1. Երբ դիմացինի կարգավիճակը պատշաճ չի,

2. Երբ ֆիզիկապես չի կարող,

3. Երբ գիտի, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու է։

Տվյալ դեպքում 1-ին պատճառը բացակայում է (դիմացինը պետության գործող ղեկավարն է), 2-րդ պատճառը կարող է տեղին լինել միայն Տեր-Պետրոսյանի պարագայում։ Վստահ եմ, որ եթե Քոչարյանն ու Սարգսյանը (միգուցե` նաև Տեր-Պետրոսյանը) մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին»,- գրել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում այսօր կրկին դիմել է ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։

«Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- նշել է նա։

Ինչպես հայտնել էինք, նախկին նախագահները, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած բանավեճի կոչին, հրաժարվել էին բանավիճելուց։

 

Լրահոս

Դիտել ավելին