Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետական մակարդակի թալան
Հայկ Մարությանը գույքահարկի բարձրացումը այսօր անվանել է պետական մակարդակի թալան։ Հիշեցնեմ, որ գույքահարկի մասին օրենքը փոխվել է 2020 թվականին, իսկ Հայկ Մարությանը՝ որպես Երևանի քաղաքապետ, 2021 թվականին երևանցիներից հավաքագրել է իր բնորոշմամբ այդ թալան հանդիսացող գույքահարկը։ Եթե շարժվենք իր տրամաբանությամբ, կարելի է արձանագրել, որ պարոն Մարությանը 2021 թվականին զբաղվել է պետական մակարդակի թալանով։ Հուսով եմ, նա իր անձնական միջոցներից երևանցիներին կվերադարձնի 2021 թվականին վճարված գույքահարկերը։
Ֆիլմից վերցված կադրը որևէ նպատակ չունի նսեմացնելու պարոն Մարությանի դերասանական գործունեությունը, պարզապես թեմային շատ համահունչ է: