Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատարանը պարտավորեցրել է «Հրապարակ» օրաթերթի կայքին հերքում հրապարակել:
2022 թվականին հայց էի ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի կայքի դեմ՝ զրպարտություն համարելով այն, որ ես իբր լինելով վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ միջամտում եմ տեղական ինքնակառավարման մարմնի (տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) գործերին:
Հ.Գ. Սա եզակի դեպքերից է, երբ դիմել եմ դատարան: Դա արել եմ այն պատճառով, որ որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են նման նյութերով: Մինչ այդ դիմել եմ մամուլը կարգավորող դիտորդ մարմնին՝ oragir և 24news կայքերի հրապարակումների մասով: Դիմումներից մեկը բավարարվել է ամբողջությամբ, մեկը՝ մասնակի: Դիտորդ մարմնին դիմող եզակի պաշտոնյաներից եմ, բայց շատ եմ խրախուսում, որ ավելի շատ դիմենք դիտորդ մարմնին, քան դատարաններ: Այսուհետ էլ կաշխատեմ զերծ մնալ դատարան դիմելուց, կանեմ դա առանձին դեպքերում, երբկհամարեմ, որ իրավունքի ակնհայտ խախտում կա»: