Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ըմբշամարտի 2024 թվականի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեականները` շուրջ 80 մարզիկ, որոնք մեդալների համար պայքարել են 10 քաշային կարգերում:
Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողներն ու մեդալակիրները՝
55 կգ՝ Տիգրան Մինասյան, Նորայր Հախոյան, Արայիկ Թոփալյան,
60 կգ՝ Կարապետ Մանվելյան, Սուրեն Աղաջանյան, Ռոբերտ Կարապետյան, Հոմերոս Առաքելյան,
63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, Գևորգ Ղարիբյան, Դավիթ Ջոթյան,
67 կգ՝ Սլավիկ Գալստյան, Սահակ Հովհաննիսյան, Ռուբեն Միրանյան, Հայկ Քալաջյան,
72 կգ՝ Շանթ Խաչատրյան, Հայկ Մելիքյան, Աշոտ Խաչատրյան, Գոռ Խաչատրյան,
77 կգ՝ Մարտիկ Պետրոսյան, Արթուր Ամոյան, Սամվել Տերտերյան,
82 կգ՝ Սամվել Գրիգորյան, Էրիկ Տեր-Մաթևոսյան, Վահե Հովհաննիսյան, Սմբատ Սահակյան,
87 կգ՝ Կարեն Խաչատրյան, Գևորգ Թադևոսյան, Ռուբեն Գևորգյան,
97 կգ՝ Հայկ Խլոյան, Հակոբ Հակոբյան, Հարություն Կիրակոսյան, Նարեկ Նիկողոսյան,
130 կգ՝ Դավիթ Օվասապյան, Ռազմիկ Քուրդյան, Ալբերտ Վարդանյան,
Դեկտեմբերի 25-ին հայտնի կդառնան ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները: