Կարևոր իրադարձություններ

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 54 հարկ վճարողի մոտ

25 Դեկտեմբեր, 2024 15:45
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 54 հարկ վճարողի մոտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 54 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 66.750մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 26 դեպքով 26 հարկ վճարող տուգանվել է 58 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք,

թռչնաբուծություն և (կամ) ձվի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2750 մլն դրամ տուգանք,

կացության կազմակերպման, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ու կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2250 մլն դրամ տուգանք,

կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,

հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 42 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 10.5 մլն դրամ տուգանք,

մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 15 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3750 մլն դրամ տուգանք,

շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,

շինանյութի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 35 մլն դրամ տուգանք,

շինանյութի արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 26 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.5 մլն դրամ տուգանք,

պահածոների արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 25 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.250 մլն դրամ տուգանք,

սուրճի և թեյի արտադրության, հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 23 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5750 մլն դրամ տուգանք,

տնտեսական ապրանքների խանութում ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

այլ ոլորտներում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 36 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 9 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին