Վրաստանի էթնիկ խմբերի ներկայացուցիչներն այսօր Թբիլիսիի Հանրապետության հրապարակից «Միասնության» երթ են անցկացրել: Այս մասին գրում է aliq.ge-ն:
Երթին մասնակցել են Վրաստանի էթնիկ խմբերի ներկայացուցիչ քաղաքացիները՝ հայեր, քրդեր, քիստեր, ադրբեջանցիներ, հրեաներ, հույներ և այլք։ Նրանք երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։
Ցույցի մասնակիցները միանում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նոր, արդար ընտրությունների անցկացման և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի վերսկսման պահանջներին:
«Միասնության» երթին ցուցարարները ծածանել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։