Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին Լենինգրադի մարզում՝ տեսակապով:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, քանի որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել:
Դեկտեմբերի 23-ին և 24-ին նա մեկուսացել է և աշխատել է կեցավայրից: