«Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից։
Ռուսաստանը պետք է փակեր Գրոզնիի օդային տարածքը, բայց դա չարեց. ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից և ուղարկվել Ղազախստան՝ Գրոզնիում արտակարգ վայրէջք կատարելու և մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն»,- ասվում է Կովալենկոյի տելեգրամի էջում արված գրառման մեջ։
Ավիավթարի հետևանքով զոհվել է 38 մարդ։