Կարևոր իրադարձություններ

Մանասյանն ու Դավիթ Առուշանյանը քննարկել են Շիրակում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

26 Դեկտեմբեր, 2024 19:55
Մանասյանն ու Դավիթ Առուշանյանը քննարկել են Շիրակում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:

Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու առթիվ:

Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Պաշտպանը հույս է հայտնել մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության կապակցությամբ և նշել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին