Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Մեղադրանքները գաղտնի են պահում

27 Դեկտեմբեր, 2024 08:15
«Հրապարակ». Մեղադրանքները գաղտնի են պահում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իրավապահ կառույցներից երեկ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչում է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որին աշխատանքից ազատելուց հաշված օրեր անց ձերբակալեցին, ապա տնային կալանք տվեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեից ընդամենը հայտնեցին, որ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել։

Ծառուկյանի նախկին թիմակից Վահագն Գեւորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021թ․ դեկտեմբերի 17-ից։ Մինչ այդ նա Աբովյանի քաղաքապետն էր` 2015թ․ ընտրվել էր ԲՀԿ ցուցակով, ապա՝ վերընտրվել, այս անգամ՝ որպես անկուսակցական։ Նրա մտերիմներից մեկի փոխանցմամբ, Գեւորգյանին մեղադրում են թե՛ կոմիտեում հայտնաբերված խախտումների համար, թե՛ քաղաքապետի պաշտոնում` «պաշտոնեական դիրքի չարաշահման»։

Բանն այն է, որ մի քանի օր առաջ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի սեղանին է դրել Կոտայքի մարզպետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերել են Կոտայքի մարզպետարանում 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը։

Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների եւ այլնի մասով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին