Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 15:24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են չշահագործվող անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և ներսում կուտակած անասնակեր (մոտ 90 հակ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ։