Կարևոր իրադարձություններ

25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել

26 Դեկտեմբեր, 2024 23:44
25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել

25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել՝ բժիշկներ Լիլիթ Մկրտչյանի և Ամալյա Կուրղինյանի օգնությամբ: Այս մասին հայտնում են Էջմիածնի բժշկական կենտրոնից:

Բաժանմունքի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի խոսքերով՝ նորաթուխ մայրիկը և զույգ փոքրիկներ Ալենն ու Ալեքսը իրենց շատ լավ են զգում և անհամբեր սպասում են տուն վերադարձին:

2024 թվականին՝ մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ, Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 670 երեխա, որոնցից՝ 343-ը՝ տղա և 318-ը՝ աղջիկ:

 

Լրահոս

Դիտել ավելին