Կարևոր իրադարձություններ

Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է 32 լողամիջոց, 695կգ ձուկ (լուսանկարներ)

27 Դեկտեմբեր, 2024 13:24
Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում  առգրավվել է  32 լողամիջոց, 695կգ ձուկ (լուսանկարներ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում:

դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում,

Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են.                      

32 լողամիջոց

695 կգ ձուկ

1 ապօրինի վաճառք

3 ապօրինի տեղափոխում

6 ձկնագողություն

Լճից դուրս է բերվել.

879 ձկնորսական ցանց

119 խեցգետնորսիչ

Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը՝ 3.473.830դր է։ 

Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։

Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։

Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

Շուրջօրյա խստացված վերահսկողություն կիրականացվի նաև տոնական օրերին։

 

Լրահոս

Դիտել ավելին