Կարևոր իրադարձություններ

Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

27 Դեկտեմբեր, 2024 16:20
Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

Գործադիրն ընդունել է որոշում, որով  առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող  500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ  խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները,

Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրում: ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարի փոխհատուցման չափը նվազեցնել՝ 20%-ի փոխարեն սահմանել 10%, 50%-ի փոխարեն 30%, իսկ 70%-ի փոխարեն սահմանել 50%:  Ծրագրի արդյունքում  ակնկալվում է՝ տարեկան առնվազն 1200 նոր/չօգտագործված մեքենասարքավորումների ներդրում կազմակերպություններում, տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ,նպատակային ոլորտներում տարեկան առնվազն 50 բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2022 թ. մարտից՝ ծրագրի մեկնարկից սկսած, մինչև 2024 թ. դեկտեմբեր 1-ը կնքվել է 6559 պայմանագիր՝ 341,8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով: Հաշվի առնելով ծրագրի պահանջարկը՝ առաջարկվել է  երկարաձգել նպատակային ծրագրի վերջնաժամկետը:

Անդրադառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրին՝ նախարարը նշել է. «2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը շուրջ 60 կազմակերպություններից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունների քանակը 45-ն է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Առաջարկվում են հետևյալ բովանդակային փոփոխությունները. շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, քանի որ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություններ՝ շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության  մակարդակի, իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային և հաճախ ցածր հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է»: 

Թեմային շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին