Կարևոր իրադարձություններ

Անհայտ կորած զինծառայողների հարազատները վաղը կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ

27 Դեկտեմբեր, 2024 22:17
Անհայտ կորած զինծառայողների հարազատները վաղը կհանդիպեն  Անդրանիկ Քոչարյանի հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհայտ կորածների հարազատների միջև մեկ ժամից ավելի տևած բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղը՝ դեկտեմբերի 28-ին, հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Այսօր անհայտ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին