Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը. արտահերթ ընտրությունները կանցկացվեն փետրվարի 23-ին

27 Դեկտեմբեր, 2024 20:48
Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը. արտահերթ ընտրությունները կանցկացվեն փետրվարի 23-ին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է Բունդեսթագը և արտահերթ ընտրություն նշանակել հաջորդ տարվա փետրվարի 23-ին։ 

Բունդեսթագը կշարունակի իր աշխատանքը մինչև խորհրդարանի նոր կազմի առաջին նիստը։ 

Խորհրդարանը ցրելու առաջարկը պետության ղեկավարին է ուղարկել կանցլեր Օլաֆ Շոլցը, երբ դեկտեմբերի 16-ին Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ անվստահություն էր հայտնել նրա կառավարությանը: Շոլցի դեմ են քվեարկել 717 պատգամավորից 394-ը, կողմ՝ 207-ը, իսկ 116-ը ձեռնպահ են մնացել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին