Դեկտեմբերի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Հալաբյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Մարգարիտա Ք.-ին։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։