Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, ի թիվս այլ որոշումների, հաստատվել է նաև «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը։
Ինչպես հայտնել են ՊԵԿ-ից, համաձայնագիրն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, ԵԱՏՄ մաքսային սահմանով և երրորդ կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու անդրսահմանային մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։
Այն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ-պետություններում համապատասխան ներպետական ընթացակարգերի ավարտից հետո։
Նշենք, որ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը հեռավար նախագահել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: