Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան

28 Դեկտեմբեր, 2024 18:16
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան

Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան։ 

Այդ մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ:

Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով, որենք վերաբերում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:  Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ 

Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին