Կրեմլի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ՝ քննարկելով ավիավթարի հետ կապված իրադարձությունները։
Երկու երկրների ղեկավարները ցավակցություններ են փոխանակել ողբերգական միջադեպի կապակցությամբ։
Հաղորդվում է, որ Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որը զբաղվում է վթարի բոլոր մանրամասների հետաքննությամբ, կաշխատի միջազգային փորձագետների հետ՝ ներառելով մասնագետներ Ռուսաստանից, Ադրբեջանից և Բրազիլիայից:
Աշխատանքն ուղղված կլինի վթարի վայրում հայտնաբերված թռիչքի ձայնագրիչների վերծանմանն ու ամբողջական օբյեկտիվության ապահովմանը։
Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են մնալ մշտական կապի մեջ՝ կապված ոչ միայն ինքնաթիռի ողբերգության հանգամանքների պարզաբանման, այլև ռուս-ղազախական համագործակցության զարգացման հարցերի հետ։